Արսեն Թորոսյանին մաղթում եմ բարի կառավարում իր նոր պաշտոնում. Հռիփսիմե Հունանյան
Քաղաքական
12:46 03/09/2025
Հայաստան

Արսեն Թորոսյանին մաղթում եմ բարի կառավարում իր նոր պաշտոնում. Հռիփսիմե Հունանյան

«Ուզում եմ մինչև հանձնաժողովի նիստի սկսելը ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՀՀ վարչապետի և նախագահի հրամանով Արսեն Թորոսյանը նշանակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, դրա համար այսօր ես եմ վարում նիստը՝ փոխնախագահը»,- ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը։

Նիստին մասնակցում էր նաև ՔՊ-ական Լուսինե Բադալյանը, որը հրաժարվել էր Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, այն բանից հետո, երբ Արսեն Թորոսյանը նշանակվել էր հանձնաժողովի նախագահ։

 Հունանյանը շնորհակալություն հայտնեց Արսեն Թորոսյանին «կարճ, բայց բարեհաջող աշխատանքի համար»։

«Նրան մաղթում եմ բարի կառավարում իր նոր պաշտոնում»,-հայտարարեց Հունանյանը և անցավ օրակարգային միակ հարցի քննարկմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արսեն Թորոսյանին մաղթում եմ բարի կառավարում իր նոր պաշտոնում. Հռիփսիմե Հունանյան